Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2015, 405 - Ա

ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ` ՎԱՐՇԱՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Գրքի միջազգային տոնավաճառի և Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ 2015 թվականի մայիսի 14-16-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի
02 խմբի 05 դասի Մշակութային միջոցառումների իրականացում ծրագրի Աջակցություն գրքերի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին մասնակցությանը միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արթուր Պողոսյանի` Վարշավա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: