Վարչապետի որոշումներ

18 Մայիսի 2015, 395 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 656-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 15-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 656-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) «ՀՀ վարչապետի օգնական» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար» բառերով.
2) «Ս. Խարազյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ» բառերը փոխարինել «Ս. Ծատուրյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ» բառերով.
3) «Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերից հետո լրացնել «Լ. Աֆրիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության փորձագետ» բառերը.
4) «ՀՀ վարչապետի գլխավոր գործավար» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության աշխատակազմի փորձագետ» բառերով.
5) «Կ. Զադոյան - «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Ս.Դեհերյան - «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերը: