18 Մայիսի 2015, 392 - Ա
ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանին 2015 թվականի մայիսի 17-20-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Միրիջանյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Միրիջանյանի Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: