12 Մայիսի 2015, 375 - Ա
ՎԱՀԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀԱԱԳԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին 2015 թվականի մայիսի 26-29-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)՝ եվրոպական երկրներում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների համար կազմակերպվող Առողջապահության համաշխարհային կազմակերպության 13-րդ և Վոլֆհեզե 17-րդ աշխատանքային խորհրդակցություններին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վահան Պողոսյանի՝ Հաագա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Տուբերկուլյոզի, մալարիայի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահան Պողոսյանի՝ Հաագա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։