Վարչապետի որոշումներ

12 Մայիսի 2015, 368 - Ա

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրամիության Արևելյան գործընկերության առևտրի նախարարական առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Արթուր Մայսուրյանի՝ 2015 թվականի մայիսի 6-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Մայսուրյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվու-թյունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: