29 Ապրիլի 2015, 331 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) հավելվածի 2-րդ կետում՝
ա. «Կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «131» թիվը փոխարինել «124» թվով.
բ. «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն 7 - -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: