6 Մայիսի 2015, 347 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1090-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1090-Ա որոշման մեջ «նախարար Արտեմ Ասատրյանին» բառերը փոխարինել «նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանին» բառերով: