Վարչապետի որոշումներ

4 Մայիսի 2015, 343 - Ա

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին տրամադրել 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2015 թվականի մայիսի 4-15-ը ներառյալ։
2. Արմեն Մուրադյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի վրա: