Վարչապետի որոշումներ

30 Ապրիլի 2015, 338 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՋԱԿԱՐՏԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Ֆինանսավորում զարգացման համար» խորագրով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի՝ 2015 թվականի ապրիլի 28-ից մայիսի 1-ը Ջակարտա (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի` Ջակարտա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: