30 Ապրիլի 2015, 335 - Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով `
1. «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ու բարելավման ծրագրի» շուրջ Եվրոպական ներդրումային բանկի ու Ասիական Զարգացման բանկի պատվիրակությունների հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ ստորագրել բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը: