Վարչապետի որոշումներ

18 Ապրիլի 2015, 300 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և 7-րդ կետը՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) ապահովել խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացը՝ սույն որոշմամբ սահմանված կարգով.
2) խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար ստեղծել հանձնաժողով և շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների հետ քննարկել ստեղծվող հանձնաժողովի կազմում այդ կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկման հարցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված