Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2015, 311 - Ա

ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ` ՎԱՇԻՆԳՏՈՆ ԵՎ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի հետ հանդիպում ունենալու և ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի աշխատանքների շրջանակում տեղի ունենալիք բարձր մակարդակի հատուկ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի` 2015 թվականի ապրիլի 17-19-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և 2015 թվականի ապրիլի 19-22-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն և Նյու Յորք գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը: