Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2015, 326 - Ա

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին 2015 թվականի մայիսի 1-4-ը գործուղել Կանադա՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարե-լիցին նվիրված մի շարք միջոցառումներին մասնակցելու, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության գործունեության ընթացքում կատարած աշխատանքներն ու ծրագրերը ներկայացնելու, Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի որոշումները, այդ թվում` համայնքների կողմից իրականացվելիք աշխատանքները քննարկելու համար:
2. Հրանուշ Հակոբյանի՝ Կանադա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: