Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2015, 325 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի՝
1. Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 8.55 միլիոն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ ստորագրել բանակցությունների արդյունքում կազմվող արձանագրությունը:
Հավելված