Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2015, 314 - Ա

ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԵՎ ՄԱՅՆԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի՝ 2015 թվականի ապրիլի 8-9-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված գիշերավարձի և 2015 թվականի ապրիլի 8-ի օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի՝ 2015 թվականի ապրիլի 9-11-ը Մայնի Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գևորգյանի՝ Մոսկվա և Մայնի Ֆրանկֆուրտ գործուղումների հետ կապված ճանապարհածախսը կատարվել է հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի՝ Մոսկվա և Մայնի Ֆրանկֆուրտ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: