18 Ապրիլի 2015, 301 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Շինարարության  ոլորտում  առկա  հիմնախնդիրների  վերլուծության, գնագոյացման  նոր մեթոդաբանության մշակման  և բարեփոխումներին  ուղղված  առաջարկներ ներկայացնելու  նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 
2. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

