Վարչապետի որոշումներ

17 Ապրիլի 2015, 298 - Ա

ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին տրամադրել 2015 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2015 թվականի ապրիլի 20-ից մինչև մայիսի 5-ը ներառյալ։
2. Աշոտ Մարտիրոսյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանի վրա: