Վարչապետի որոշումներ

20 Ապրիլի 2006, 270 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 21-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 14-ի «Դպրոցականների 2006 թվականի քիմիայի մենդելեևյան միջազգային 40-րդ օլիմպիադայի կազմկոմիտե ստեղծելու մասին» N 21-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կազմկոմիտեի կազմում ընդգրկել Ա. Ալիխանյանին, Ռ. Մարտիրոսյանի փոխարեն` Ա. Սիմոնյանին, Վ. Հակոբյանի փոխարեն` Գ. Քյալյանին:

Այդ կապակցությամբ`

ա) կազմկոմիտեի կազմում «Ռ. Մարտիրոսյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր» բառերը փոխարինել «Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար» բառերով, իսկ «Վ. Հակոբյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր» բառերը` «Գ. Քյալյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր» բառերով.

բ) կազմկոմիտեի կազմը լրացնել «Ա. Ալիխանյան – «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ի տնօրեն» բառերով:

Արխիվ

2024

2023