Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2015, 282 - Ա

ՎԱՐԱԶԴԱՏ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 287 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 239-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 2-րդ կետը՝
1. Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ 3 տարի ժամկետով:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 11-ի Վ. Գ. Դալիբալթայանի մասին N 287 որոշումը: