Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2015, 278 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի ապրիլի 8-10-ը Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
2. Արմեն Աշոտյանինը և Արթուր Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արամ Սիմոնյանի և Ալիկ Ղարիբյանի Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

Հավելված