3 Ապրիլի 2015, 256 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 345 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 521-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 345-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին» բառերով.
2) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարեն Գասպարյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանին» բառերով.
3) որոշման հավելվածում՝
ա. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն» և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» և «Հայաստանի զարգացման հիմնադրամ» բառերով.
բ. հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը: