8 Ապրիլի 2015, 261 - Ա
ՍԻՄՈՆ ՊԱՊՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին 2015 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Ազգային մակարդակով հաստատագրված ներդրումներ» (INDC) գործընթացի նախապատրաստման համար զարգացող երկրներին աջակցելու նպատակով գլոբալ աշխատաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Սիմոն Պապյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սիմոն Պապյանի Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: