13 Ապրիլի 2015, 281 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 995-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 5-րդ կետին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրամիության՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների վերաբերյալ օրենսդրության հետ մոտարկման ծրագիրը հաստատելու մասին» N 995-Ա որոշման հավելվածի «Իրավական ակտի մոտարկման վերջնաժամկետը» սյունակի «2012», «2013» և «2015» թվերը փոխարինել «2016» թվով: