Վարչապետի որոշումներ

13 Ապրիլի 2015, 283 - Ա

ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին 2015 թվականի ապրիլի 14-17-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Արևելյան գործընկերության երկրների տեղական կառավարման ինստիտուցիոնալ հենքի ուժեղացման ԵԽ-ԵՄ միասնական ծրագրի վերստուգող հանձնաժողովի աշխատանքներին և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և կառավարման եվրոպական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վաչե Տերտերյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վաչե Տերտերյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: