3 Ապրիլի 2015, 254 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում իրազեկման արշավի նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի մարտի 15-16-ը՝ Բոստոն և 2015 թվականի մարտի 17-ը՝ Նյու- Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և 2015 թվականի մարտի 18-20-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղումների հետ կապված ծախսերը կատարել՝
Վաչե Գաբրիելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով:
2. Ատոմ Ջանջուղազյանի և Սամվել Խանվելյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն մուտքի արտոնագրերի վճարները, ինչպես նաև գործուղումների հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Երիցյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղումների հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը: