Վարչապետի որոշումներ

1 Ապրիլի 2015, 249 - Ա

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին 2015 թվականի ապրիլի 13-17-ը գործուղել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` ծրագրային բյուջետավորման և պետական ֆինանսների կառավարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Պավել Սաֆարյանի` Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են Պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի գնումների պլանի 4.1.2.1-ին տողով առկա միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պավել Սաֆարյանի` Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: