1 Ապրիլի 2015, 243 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 722-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի առաջին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի օգոստոսի 1-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 722-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «տասներկուամսյա ժամկետում» բառերով,
2) որոշման հավելվածում՝
ա. «Ա. Օհանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ» բառերը փոխարինել «Նարա Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բաժնի պետ» բառերով.
բ. «Դ. Թովմասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող» բառերը փոխարինել «Վահագն Տոնոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող» բառերով: