31 Մարտի 2015, 232 - Ա
ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին 2015 թվականի ապրիլի 13-17-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային 1-ին խմբի 24-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Գարեգին Մելքոնյանի՝ Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: