Վարչապետի որոշումներ

22 Ապրիլի 2004, 241 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 533-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ- ՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին»
N 533-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի ու «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի (ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ վարչապետի որոշումների նախագծեր)`
 ա) 62-րդ կետի «Գլխավոր կատարողը» և 70-րդ կետի «Շահագրգիռ նախարարությունները (գերատեսչությունները)» սյունակներից հանել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերը.
 բ) 70-րդ կետի «Գլխավոր կատարողը» սյունակը լրացնել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերով, իսկ «Ժամկետը» սյունակում «2005 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2004 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով։
 


 

Արխիվ

2024

2023