9 Մարտի 2015, 180 - Ա
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և կուտակային բաղադրիչի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝
1. Հաստատել կուտակային բաղադրիչի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2015 թվականի մարտի 23-ը ներկայացնել կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչում ընդգրկվածների բազան աստիճանական ընդլայնելու միջոցառումների ցանկը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր