Վարչապետի որոշումներ

4 Մարտի 2015, 154 - Ա

ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բիաթլոնի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը որպես պատվավոր հյուր ներկա գտնվելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի 2015 թվականի փետրվարի 17-19-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գաբրիել Ղազարյանի՝ Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա-տակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: