Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2015, 99 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 42-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունվարի 26-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 42-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Գևորգյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար» բառերը փոխարինել «Ա. Երիցյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերով.
2) «Վ. Ավանեսյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Կ. Ճշմա-րիտյան -ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով.
3) «Գ. Մուրադյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
4) «Վ. Արամյան -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Պ. Սաֆարյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով.
5) «Ա. Օսիկյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով.
6) «Ե. Զախարյան -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Մ. Սարգսյան -ՀՀ կառավա-րությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ» բառերով.
7) «Վ. Հակոբյան -ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերը փոխարինել «Ս. Խաչատրյան
- ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերով.
8) «Ա. Գրիգորյան -ՀՀ Արարատի մարզպետ» բառերը փոխարինել «Ռ. Աբրահամյան -ՀՀ Արարատի մարզպետ» բառերով.
9) «Է. Ղազարյան -ՀՀ Վայոց ձորի մարզպետ» բառերը փոխարինել «Հ. Սարգսյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետ» բառերով.
10) «Կ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզպետ» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան -ՀՀ Կոտայքի մարզպետ» բառերով.
11) «Ա. Բախշյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (քարտուղար)» բառերը փոխարինել «Ա. Բախշյան -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ (քարտուղար)» բառերով: