20 Փետրվարի 2015, 129 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝
Հաստատել՝
1) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-160-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տա-րաներ փոխադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն-ներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-161-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե-տության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-162-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջո-ցառումների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն-քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-163-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցա-ռումների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխու-թյուն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-165-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-166-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 6 հավելվածի.
7) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվական նոյեմբերի 20-ի ՀՕ-172-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն N 7 հավելվածի: