24 Փետրվարի 2015, 140 - Ա
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՍԱՖՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ Անահիտ Սաֆյանին (համաձայնությամբ) 2015 թվականի մարտի 2-7-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Միավորված ազգերի կազմակերպության վիճակագրական հանձնաժողովի 46-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Ստեփան Մնացականյանի և Անահիտ Սաֆյանի՝ Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: