18 Փետրվարի 2015, 119 - Ա
ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2015 թվականի փետրվարի 25-27-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) ղեկավարության հետ էներգետիկ ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը քննարկելու համար:
2. Երվանդ Զախարյանի և Տիգրան Մելքոնյանի՝ Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: