Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2015, 112 - Ա

ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԻ ԵՎ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԻ՝ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի երրորդ նիստին ու Զբոսաշրջության և հարակից արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի և Հայաuտանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության գլխավոր մասնագետ Անուշ Բաբայանի` 2015 թվականի փետրվարի 11-14-ը Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Մեխակ Ապրեսյանի և Անուշ Բաբայանի՝ Թեհրան գործուղուման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Մեխակ Ապրեսյանի` Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: