Վարչապետի որոշումներ

17 Փետրվարի 2015, 109 - Ա

ՀԱՅԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի կողմից կազմակերպվող գազի, նավթի և նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշռի մեթոդաբանության ձևավորման մասին համաձայնագրի նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բադալյանի 2015 թվականի փետրվարի 11-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Հայկ Բադալյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: