Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2004, 238 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
 որոշմամբ ստեղծված կառավարման խորհրդի կազմում`
 ա) Ա. Անդրեասյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ Ս. Օհանյանին.
 բ) Կ. Խաչատրյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Կ. Գևորգյանին.
 գ) ընդգրկել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կ. Սարգսյանին.
 դ) հանել Ա. Կարապետյանին:

 

Արխիվ

2024

2023