12 Փետրվարի 2015, 95 - Ա
ԵՂԻՇ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ, ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՆԱՀԻՏ ԱԼԵՔՍԱՆԴՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի թափոնների և մթնոլորտ արտանետումների գործակալության պետ Եղիշ Տերտերյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանին 2015 թվականի փետրվարի 11-14-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմ երկրների փորձագետների հանդիպմանը մասնակցելու համար:
2. Եղիշ Տերտերյանի, Խաչատուր Խաչատրյանի և Անահիտ Ալեքսանդրյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Եղիշ Տերտերյանի Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: