12 Փետրվարի 2015, 96 - Ա
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՈՐԻԶՈՆ 2020» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և նպատակ ունենալով գիտության, հետազոտությունների և նորարարության բնագավառներում խթանել Հայաստանի Հանրապետության համագործակցությունը Եվրոպական միության հետ՝
1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` Եվրոպական միության «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցերը քննարկելու և բանակցություններին մասնակցելու նպատակով` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հորիզոն 2020» ծրագրին միանալու գործընթացում ներպետական ընթացակարգերին առնչվող աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, Եվրոպական միության հետ տարվող աշխատանքների մասով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգմամբ: