10 Փետրվարի 2015, 89 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 657-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում անցկացնել Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի իրականացման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 4-ի «Կայուն զարգացման ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հունվարի 25-ի N 43-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 657-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված