Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2015, 77 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի պաշտոնի անձնագիր N 184»
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 185»
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 186»
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 187» տողերով:
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N 22 պաշտոնի անձնագրի (ծածկագիր՝ 02-1.2-4) 5-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը»:
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության N N 23,24,25 և N 143 պաշտոնների անձնագրերի (ծածկագրեր՝ 02-2.2-10,02-2.2-11, 02-2.2-12, 02-2.2-53) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Վարչության գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության պետի տեղակալը կամ վարչության գլխավոր մասնագետներից մեկը կամ վարչության առաջատար մասնագետներից մեկը:
Վարչության գլխավոր մասնագետը վարչության պետի, վարչության պետի տեղակալի, վարչության գլխավոր մասնագետներից մեկի, վարչության առաջատար մասնագետներից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։