3 Փետրվարի 2015, 70 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվա-կանի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1064-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, տեքստում և հավելվածում «լեզվաբանական» բառը փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով.
2) որոշման հավելվածի՝
ա. «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ.Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ» բառերով, իսկ «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ» բառերը՝ «Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ» բառերով,
գ. «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Է. Սարգսյան
-Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Հովսեփյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի 1-ին կուրսի ուսանող» բառերով, «Մ. Սողոյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը՝ «Ա. Բեժանյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահա-սարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով, իսկ «Ա. Պետրոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների բաժնի 1-ին կուրսի ուսանող» բառերը՝ «Տ. Սարգսյան -Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով: