Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2015, 72 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվակա-նի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետա-կան ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1061-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում, տեքստում և հավելվածում «մանկավարժական ինստիտուտ» բառերը փոխարինել «համալսարան» բառով.
2) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Քոչինյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն» բառերը փոխարինել «Հ. Քոչինյան - «Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)» բառերով, իսկ «Ա. Թունյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)» բառերը՝ «Ա. Թունյան - ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)» բառերով: