Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2015, 74 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2015 թվականի փետրվարի 11-13-ը Երևան քաղաքում անցկացվող պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության
(PEM PAL) մասնակից պետությունների բյուջետային ոլորտի մասնագետների տարեկան համաժողովի անցկացման հետ կապված ծախսերը՝ 3,420,000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության: