3 Փետրվարի 2015, 71 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1053-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 919-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1053-Ա որոշման հավելվածի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Գ. Սալնազարյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժնի 1-ին կուրսի մագիստրոս» բառերը փոխարինել «Խ. Բեկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.
2) «Լ. Մանուկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Օրդակյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարաններ բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերով.
3) «Լ. Այվազյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Աղաբեկյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային գործիքներ բաժնի մագիստրոս» բառերով.
4) «Ն. Միսակյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Կարասեֆերյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուր բաժնի 3-րդ կուրսի ուսանող» բառերով: