Վարչապետի որոշումներ

29 Հունվարի 2015, 54 - Ա

ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին 2015 թվականի փետրվարի 1-7-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) աշխատանքային 2-րդ խմբի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար:
2. Արսեն Մկրտչյանի՝ Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արսեն Մկրտչյանի՝ Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: