16 Հունվարի 2015, 30 - Ա
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանին 2015 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու համար:
2. Արմեն Աշոտյանի՝ Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Տիգրան Սահակյանի` Լոնդոն գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Սահակյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։