Վարչապետի որոշումներ

14 Հունվարի 2015, 16 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒ- ԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ (ՎԱՐԿ ԹԻՎ 5398-AM)», «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF016980)», «ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ (ԴՐԱՄԱՇՆՈՐՀ TF 013654)» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 923 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերի պահանջների`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր (վարկ թիվ 5398-AM)», «Երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագիր (դրամաշնորհ TF016980)», «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր (դրամաշնորհ TF013654)» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կենսաթոշակների մասին հանրային իրազեկման և գրագիտության ծրագիր» TF 013654 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 923-Ա որոշումը:
Հավելված