29 Դեկտեմբերի 2014, 1309 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով պարգևատրել հետևյալ անձանց`
Արմեն Արզումանյան - «Պանարմենիա Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն
Ալիկ Հակոբյան - «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծրագրի տնօրեն
Մարիամ Հարությունյան - «Ֆրանս պրես» լրատվական գործակալության թղթակից
Ելենա Կուրդիյան - «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր
Սամվել Սարգսյան - «Հայաստանի Հանրապետություն» թերթի պատասխանատու քարտուղար
Տիգրան Լիլոյան - Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի «ՏԱՍՍ» լրատվական գործակալության ներկայացուցչության ղեկավար